«Ես համարում եմ սա խտրական նախագիծ, որը ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելուն»,-հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու կառավարության նախագծին։
Թաթոյանը նշեց, որ եթե պետությունից ֆինանսավորվող մյուս գերատեսչություններում կրճատումներ արվեին, ապա իրենք կհասկանային, որ բյուջեի հետ կապված խնդիրներն են պատճառը, մինչդեռ ուսումնասիրել են և նման միտում առկա չէ:
Մանրամասները՝ տեսանյութում