Մանրամասներ Կոտայքի մարզում հնչեցրած կրակոցներից. ինչ ցումունք է տվել Ռազմական ոստիկանության կապիտանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզում ռազմական ոստիկանության աշխատակցի կողմից հնչած կրակոցների դեպքից: Մասնավորապես, Ռազմական ոստիկանության աշխատակից Է.Հունանյանը իրավապահներին հայտնել է, որ կրակոցները արձակել է մեկ պատճառով. տհաճ խոսակցություն է ունեցել ռեստորանի հաճախորդներից մեկի հետ եւ իր զայրույթը արտահատել է անկանոն կրակելով նրանց ուղղությամբ:

Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարց են ուղղել Է.Հունանյանին, թե որտեղից նրան ինքնաձիգն ու փամփուշտները, նա պատասխանել է, թե ինքնաձիգն ու փամփուշտները գտել է: Ասել է թե՝ ռազմական ոստիկանության կապիտան Հունանյանի մոտ եղած զենքը ապօրինի է եղել:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ երեկ՝ մարտի 12-ին, հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։

Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է 41 PR 004 համարանիշի, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տևել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։

Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։

Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ Է. Հունանյանը ձերբակալվել է։

Հունանյանը աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սևանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։

Քննիչի հանձնարարականով էլ «յաշիկը» տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս