
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ալեքսանդրի Ռաչինսկին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով, Երևան քաղաքի Բարբյուսի փողոցում գտնվող տնից գողացել են 80 հազար դրամ, 100 եվրո, ոսկյա 2 մատանի և 1 թևնոց: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։Կատարվում է նախաքննություն: