
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Արցախում անհետ կորածների ծնողները պահանջել են հանդիպում ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Վերջինիս՝ Արցախի ՊՆ ժամանումից հետո, սակայն, իրավիճակը լարվել է: Արցախի ՊՆ շենքում սկսվել է քաշքշուկ. քաշքշել են նախարարի օձիքից, անպատվել ու հայհոյել՝ պատճառաբանելով, որ նախարարը չի զբաղվում իրենց որդիներին գտնելու հարցով:
Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ակտիվացնել որոնողական աշխատանքը: