
Այսօր 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:46-ին Օնչևի մունիցիպալիտետի Օնի գյուղից 2 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը գրանցվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։: