Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը գիտնականների հետ կիսվել է Յուրի Գագարինի մասին իր հիշողություններով, գրում է Daily Mail-ը:
Թագուհին բրիտանացի գիտնականների, մանկավարժների և դպրոցականների հետ միասին մասնակցում էր առցանց գիտական միջոցառմանը Բրիտանական գիտության շաբաթվա շրջանակներում: Միջոցառման մասնակիցներից մեկը՝ դոկտոր Մեգի Ադերին Պոկոկը պատմել է, որ իր տիեզերագնաց դառնալու պատճառներից մեկն այն է, որ նա իր ծննդյան օրը նշում է մարտի 9-ին տիեզերագնաց Գագարինի հետ միասին:
Գագարինը 1961-ին չորսօրյա շրջագայություն սկսել էր Բրիտանիայով, որի ընթացքում նա Բուքինգհեմյան պալատում հանդիպել էր թագուհուն, նշում է Daily Mail-ը:
«Հավատում եմ, տիկին, որ դուք հանդիպել եք նրան: Կարո՞ղ եք մեզ պատմել այդ մասին»,- թագուհուն հարցրել է դոկտոր Ադերին Պոկոկը:
«Այո: Իսկապես, այո: Շատ հետաքրքիր էր հանդիպել նրան»,- պատասխանել է թագուհին:
«Ինչպիսի՞ն էր նա»,- հարցրել է գիտնականը:
«Նա ռուս էր»,- պատասխանել է Էլիզաբեթը՝ ծիծաղ առաջացնելով ներկաների մոտ:
«Նա անգլերեն չէր խոսում: Բայց ոչ, ոչ, նա հմայիչ էր: Եվ կարծում եմ, որ, լինելով առաջինը, նա հատկապես հմայիչ էր»,- հավելել է նա: