
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։