Հարվարդը իր տեղը զիջեց Կալիֆորնիայի համալսարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարվարդի համալսարանն այլեւս լավագույնը չէ,-գրում է Teiters -ը:8 տարավա մեջ հեղինակավոր Times ամսագրի վարկանշային աղյուսակում այն առաջին անգամ զիջեց իր տեղը:Այս վարկանիշային աղյուսակը համարվում է ամենահեղինակավորն ու հիմնավորվածը: Այստեղ ընդգրկված են աշխարհի 200 լավագույն համալսարանները: Աղյուսակն այս անգամ գլխավորում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը: Բացի այդ, Հարվարդը երկրորդ հորիզոնականը կիսել է մեկ այլ՝ Ստենֆորդի համալսարանի հետ: Հարկ է նշել, որ վարկանշային այս ցուցակում ԱՄՆ ներկայացված է 75 բուհերով, 32 բուհ ունի Մեծ Բրիտանիան, ապա հաջորդում են Նիդերլանդները եւ  Գերմանիան` 12-ական բուհ, Կանադան` 9 եւ Ավստրալիան` 7: Լավագույնների ցուցակում են նաեւ Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Չինաստանի, Թայվանի, Սինգապուրի, ՀԱՀ-ի, Բրազիլիայի եւ այլ երկրների համալսարաններ:




Լրահոս