Երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առողջացած, 3255-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 837 է»: