«Սիրելի հայրենակից,
Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։
Հանձնաժողովի անդամի աշխատանքը վարձատրվում է պետության կողմից և կազմում է 68.000 դրամ։ Հանձնաժողովի անդամի իրավունքները և պարտականությունները կներկայացվեն դասընթացների միջոցով։
Ձևաթուղթը լրացնելուց հետո կընդունվի ձեր գրանցումը, որից հետո կնախապատրաստվեն հանձնաժողովի անդամի դասընթացները»։