
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 104 կիլոմետր հեռավորության վրա, օջախը գտնվել է 50 կիլոմետր խորության տակ:
Երկրաշարժը գրանցվել է այսօր ցերեկը:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: