Առնվազն վեց մարդ Է զոհվել, 81-ն անհայտ կորել Մոնղոլիայում մոլեգնած ավազամրրիկի հետեւանքով: Մարտի 15-ին այդ մասին հայտնել Է CGTN հեռուստաալիքը, տեղեցնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշվում Է, փոթորիկը Մոնղոլիայում մոլեգնել Է մարտի 13-ին: Մարտի 15-ին տարերքը հասել Է Պեկին:
Քաղաքում տեսանելիությունը չի գերազանցում հազար մետրը: PM 10 մանր կարծր մասնիկների խտությունը մայրաքաղաքի որոշ շրջաններում գերազանցում Է 8 000 միկրոգրամը մեկ խորանարդ մետրում, ինչը 160 անգամ գերազանցում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առավելագույն թույլատրելի նորման, որը սահմանված Է 50 միկրոգրամ/խորանարդ մետր: Մայրաքաղաքի իշխանությունները վտանգի դեղին մակարդակ են հայտարարել ավազամրրիկի պատճառով, խորհուրդ են տվել չեղյալ հայտարարել միջոցառումները բաց օդում, ինչպես նաեւ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ փողոց: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը կտեւի միանչեւ մարտի 16-ի առավոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: