
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից: Այս մասին հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից և միանում վարչապետի հրաժարականի պահանջով արված՝ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: