Հանցագործության մասին հաղորդում՝ ընդդեմ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-տնօրենի ներկայացուցչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մարտի 12-ին իրավապահներին է դիմել Գայանե Գալստյանը եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գործունության մասին հանցագործության մասին հաղորդում տվել: Մասնավորապես, Գայանե Գալստյանը հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ներկայացուցիչ Դ.Խալաթյանը իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով, անօրինական կարգով իրեն պարտադրել է ստորագրել դեղամիջոցների և պարագաների վերաբերյալ նյութական և ֆինանսական պատասխանատվություն պարունակող փաստաթղթեր առանց հրամանագրման, բանավոր պայմանով, ինչից ինքը հրաժարվել է և այդ պատճառով Դ.Խալաթյանն իրեն հեռացրել է աշխատանքից:

ArmLur.am-ին տեղեկություններով՝ արդյունքում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս