Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև ։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզեցին, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր եկան նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ հայտնաբերվեցին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին, որ հացատանը ծննդյան արարողություն է, և ինքնաձիգից կրակել է արձակել է մասնակիցներից մեկը։ Ը
ստ տեղեկությունների՝ մինչ կրակոցները նրա և այլ մասնակիցների միջև, այսպես ասած՝ տհաճ խոսակցություն էր եղել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։
31-ամյա տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և մարզի ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց ահազանգից մոտ կես ժամ անց հենց Կոտայքի մարզում։ Սոլակ գյուղում բնակվող տղամարդը, մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Ստուգվեց սթափությունը․ ալկոհոլի ազդեցության տակ էր։
«Մերսեդեսի» բեռնախցիկում էլ առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի 44 փամփուշտ կար․ բնականաբար՝ ապօրինի։ Զենք-զինամթերքն առգրավվեց։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։