
Պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տեղեկություն պետք է տրամադրել մինչև մարտի 25-ը։ Տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները քաղաքացիները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: