Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը եւ վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նման ձեւաչափով հանդիպումների եւ քննարկումների պարբերական անցկացումը։




Լրահոս