
Խոշոր սկանդալ է հասունանում
վաղը` Երևանում կայանալիք ”Եվրո-2012”-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման
շուրջը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակեդոնիայի խորհրդարանի նախագահ
Տրայկո Վելյանոսկիին խոստացել է պետբյուջեից խոշոր գումար տրամադրել մակեդոնացի ֆուտբոլիստների
հաղթանակի դեպքում: Էրդողանի և Վելյանոսկիի հանդիպումը տեղի է ունեցել Մակեդոնիայի
խորհրդարանում` Թուրքիայի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում: Փորձագետները կարծում
են, որ Էրդողանի նման հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան փորձում
է խուսափել Հայաստանի հետ փլեյ-օֆֆում հնարավոր հանդիպումից։ Մասնավորապես, Հայաստանի
և Թուրքիայի հավաքականներն իրական հնարավորություններ ունեն ենթախմբերում զբաղեցնելու
երկրորդ հորիզոնականը և եզրափակիչ փուլ դուրս գալու համար անցումային հանդիպում անցկացնել: