
Հայ ուխտավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ այցելել են քրիստոնեական Դադիվանք և Ամարաս համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հայ ուխտավորների խումբը ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս»,- ասված է հաղորդագրությունում: