Կորած օդանավի հետ կապված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ․ Քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է․

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»։

Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Թեհրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը․ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի։

Այն հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան:




Լրահոս