Ինչ նպատակով է Փաշինյանն այցելում ԿԳՄՍ. վարչապետը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը պատրաստվում է խորհրդակցություն անցկացնել նախարարությունում, քննարկել այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետն ընդհանուր առմամբ գոհ է նորանշանակ նախարարի կատարած աշխատանքներից, եւ որ ամենակարեւորն է նախարար Վահրամ Դումանյանը ոլորտի ներկայացուցիչների հետ խնդիրներ, տարաձայնություններ չունի, ինչի համար էլ կարելի է ասել Դումանյանին ոլորտում «ընդունում» են: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ վարչապետը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ գերատեսչություն պարզելու համար, թե ինչ իրավիճակ է, հասկանալ խնդիրները:

Հիշեցնենք, որ նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է 2020 թվականի նոյմեբերի 24-ին, իսկ մինչեւ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արայիկ Հարությունյանը: Նշենք նաեւ, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում նախարարության հարակից տարածում, որտեղ բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել, որպեսզի կարողանան ապահովել վարչապետի մուտքը նախարարություն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս