Հայաստանում մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 854 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180141 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 784266 վերջին մեկ օրում` 4181 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9105 պացիենտ. մեկ օրում ավելացել է 636-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 166913 անձ` վերջին մեկ օրում 211 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3282 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է: