Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների. Սերգեյ Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական տարածաշրջանային համագործակցության վերջին հաջող օրինակը Լեռնային Ղարաբաղն է: Այս մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews.kz-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Սա շատ բարդ վիրահատություն է։ Հենց այդպես էլ ես կցանկանայի այն անվանել, քանի որ դրանում առկա են բազմաթիվ փաստարկներ, տարրեր, մոտիվներ։ Երբ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու հարևանները, նրանք, ում հետ ապրել են, ևս մեկ անգամ կկրկնեմ, և այսուհետ էլ կապրենք խաղաղության, համերաշխության և բարեկամության մեջ … Մյուս կողմից՝ Թուրքիայի միացումն այս գործընթացին: Դրա համար էլ պետք էր խոսել և զբաղվել նաև թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը տեղի ունենա։ Ընդ որում, համոզել անհրաժեշտ էր բոլորին։ Արդյունքը, որին այսօր հասել ենք, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց։ Երկրորդ՝ ես հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների և խոսեն միմյանց հետ։ Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։ Կան նաև նոր խաղացողներ, հին հարևանները հայտնվում են, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, երկաթուղուն, հիդրոէներգետիկային, տրանսպորտային հաղորդակցությանը: Ես նկատի ունեմ Իրանը»,-ասել է Շոյգուն։




Լրահոս