
Մարտի 16-ին՝ ժամը 19:26-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում փլուզում է տեղի ունեցել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի առաստաղից 2 երկաթյա ձող (6 մ) է ընկել, իսկ մեկ ձող կախված է․ ընկնելու վտանգ կա։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են երկաթյա ձողը (6 մ):