
Հոկտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է ադրբեջանական բանակի 2 զինվոր։ Այս մասին,
ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը,
ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը։ Աբդուլաևը տեղեկացրել է, որ հայերի
կողմից սպանվել են 20 ամյա
Նովրուզ Գարյագդըօղլու Ալիևը և 22 ամյա Սուլեյման Աբբասօղլու Ասկերովը։ Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք, երեկ Չինարի գյուղի հատվածում հայկական զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նկատմամբ, ինչի արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել։