ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես՝ մենակ, իրանք 1000 հոգի». ուղևորները դիմակ չեն կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 854–ով: Չնայած կորոնավիրուս վարակի դեպքերի աճին, հանրային տրանսպորտում ոչ միայն վարորդը, այլեւ ուղեւորները շարունակում են դիմակ չկրել: Մինչդեռ դիմակ կրելը պարտադիր է հանրային փակ վայրերում, հանրային տրանսպորտում ու տաքսիներում։

Ի դեպ, հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում եւ այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` այս տարվա հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել եւս 6 ամսով։

Այն կտևի մինչեւ 2021 թվականի հուլիսի 11–ը։ Բայց հանրային տրոնսպորի վարորդներն ու ուղեւերները կարծես թե լուրջ չեն վերաբերվում կարանտինային ռեժիմի պահանջներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս