Երեւանում տեւական ժամանակ է, ինչ երթեւեկությունը ծանրաբեռնված է. փակ է Դեմիրճյան փողոցն ու Բաղրամյան պողոտան:
Նշենք, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում հավաքված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները եւ տեղադրել են վրաններ: Բաղրամյան պողոտայի փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել աշխատավայր կամ տուն: Բայց արի ու տես, որ Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի փակ լինելն ավելի շատ զայրացրել է տաքսիների վարորդներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան