
Ֆրանսիայի կառավարությունը կխստացնի սահմանափակումները մի շարք շրջաններում, այդ թվում և Փարիզում՝ պայքարելու կորոնավիրուսի արագ տարածման տեմպերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը:
Նա տեղեկացրել է, որ նոր սահմանափակումների մասին մարտի 18-ին կհայտարարի վարչապետը:
Ատալը հավելել է, որ չի սահմանափակվելու դպրոցների հաճախելիությունը: