
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Սերգեյ Բագրատյանը հեղինակել են նախագիծ, որով առաջարկում են ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել և խմբակցություններից դուրս եկած, բայց անկախ գործունեություն ծավալող պատգամավորներին իրենց դիմումի համաձայն ընդգրկել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրկոթյունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:
Արդարադատության նախարարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: