«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ:
Եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա նույնիսկ վարչապետի հրաժարականից ու 2 շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրելուց եւ խորհրդարանը լուծարելուց հետո ընտրություններ չեն լինի, մինչեւ ռազմական դրությունը չհանվի: Իսկ ռազմական դրությունը կհանի այն ժամանակ, երբ իրեն է պետք, կամ էլ ուսապարկերի խմբակցությունը կարող է ապստամբել եւ հանուն մանդատները պահելու չհանել ռազմական դրությունը:
Այդ դեպքում, թեեւ իրավունքի ուժով ԱԺ-ն կհամարվի լուծարված, բայց կշարունակի գործել, քանի դեռ նոր ԱԺ չի ձեւավորվել: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը նման կարգավորում արտահերթ ընտրության համար չի սահմանում, եւ ռազմական դրության ժամանակ սահմանափակումը գործում է միայն ԱԺ հերթական եւ ՏԻՄ ընտրությունների դեպքում, փաստորեն, «Իմ քայլն» ավելացնում է արտահերթի պահը եւս՝ հերթական աճպարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։