
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։
«Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Պարզվեց, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել և վաճառել։
Նույն եղանակով հունվար-փետրվար ամիսներին Արաբկիրև Կենտրոն վարչական տարածքներից էր գողություն արել. Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակարանից հեռուստացույց էր գողացել, իսկ Դեմիրճյան փողոցի մի բնակարանից՝ կենցաղային տեխնիկա։
Հարուցվել է քրեական գործ։
23-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նա կալանավորվել է։
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։