
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը կառավարությունում տեղի կունենա այսօր՝ ժամը 15:00-ին: Արդեն հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ծառուկյանը բանակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետի շուրջ:
Մինչ այդ, մեզ հայտնի դարձավ, որ որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական օր նշվում է հունիսի 20-ը: Թե ինչ վերջնական որոշում կկայացվի հանդիպման ընթացքում, դեռ վաղ է ասել:
Ս.Գ.