Հայաստանում հունվարին ուղեւորափոխադրումներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ուղեւորափոխադրումներն ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարին մեր հանրապետությունում ուղեւորափոխադրումները 21.7 տոկոսով ավելացել են են: Այս տարվա հունվարին ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 40.6 տոկոսով: Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի պատճառով նախորդ տարում մի քանի ամիս հանրային տրանսպորտը չգործեց, փակ էին դպրոցներն ու բուհերը: Այժմ պատկերն այլ է. մարդիկ տանից դուրս են գալիս, օգտվում հանրային տրանսպորտւից: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 13.2 տոկոսով: Այսինքն` այս տարվա հունվարին տաքսիներից օգտվել է 150 հազար 700 մարդ:

Բնականաբար, կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Օրինակ, այս տարվա հունվար ամսին օդային ուղեւորափոխադրումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.9 տոկոսով նվազել են: Այս տարվա հունվարին օդային տրանսպորտից օգտվել է 64 հազար 300 մարդ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նվազել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները՝ 19.7 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Այսինքն հունվարին մետրոյից օգտվել է 1 մլն 179 հազար 300 մարդ:

Ս.Հ.




Լրահոս