Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ:

Քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին:
Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ:




Լրահոս