Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճընի Գայի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 փաթեթ դեղնականաչավուն, չորացրած, մանրացրած բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփի թփերից և պատրաստել իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: