ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:
Վերջերս Բանկը ֆինանսավորել է ընկերությանը`բիզնեսի առջև դրված նպատակների իրականացման՝ մասնավորապես շրջանառու միջոցների համալրման և մատակարար գործընկերների նկատմամբ պարտավորությունների մարման նպատակով։
«Արդիս» ընկերությունը զբաղվում է սննդամթերքի և հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների, կաթնամթերքի և ճարպայուղային արտադրանքի, ինչպես նաև սննդային հավելումների և համեմունքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ապրանքները ներմուծվում են եվրոպական շատ երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից:

«Արդիս» ՍՊԸ-ն կաթնամթերքի միջազգային ֆրանսիական Lactalis կոնցեռնի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը հանդիսանում է աշխարհում առաջին խոշորագույն կաթնամթերք արտադրողը և Եվրոպայում պանրի արտադրության առաջատարը:
Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նաև ավստրիական Backaldrin ընկերությունը, որն առաջատարն է հացաբուլկեղենի և հրուշակեղենի սննդային բաղադրիչների արտադրության ոլորտում:

«Արդիսը» ներկայացնում է նաև ուկրաինական «DELTA WILMAR» ընկերությունը(«SANIA» ապրանքանշան), ավստրիական «ESAROM» ընկերությունը, հանդիսանում է «PRESIDENT» (Ֆրանսիա-Իտալիա-Ռուսաստան-Ուկրաինա) ընկերության պաշտոնական գործընկերը, ներմուծում է ռուսական մի շարք ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են «Экоресурс», «Инчянскийзавод»,«НМЖК» ընկերությունների խումբը(«Хозяюшка», «Нежный», «Астория»ապրանքանշաններ):

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունն «Արդիս» ՍՊԸ-ին թույլ կտա իրականացնել բիզնեսի զարգացման նոր ծրագրեր, ընդլայնել առաջարկվող ապրանքների տեսականին`տեղական շուկայի պահանջարկին համապատասխան, բարձրացնել ներկրվող ապրանքատեսակների որակական և քանակական ցուցանիշները` հաշվի առնելով սննդի արդյունաբերության հիմնական միտումները և բարձրացնել ընկերության մրցունակությունը:

Միջին բիզնեսի վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով Բանկը ռազմավարական նշանակություն է տալիս ճկուն բանկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների մշակմանն ու ներդրմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիությանապահովմանը և այս սեգմենտի հաճախորդների բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս