
2021 թվականի մարտի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 35 ընտանիքներ (թվով 180 մարդ):
«Իսկ Արցախի Հանրապետության նոր բնակավայրեր՝ վերաբնակեցման համար կազմակերպվել է 7 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 39 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է»,-ասված է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տրածած հաղորդագրության մեջ: