ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Ազատագրում» շարժման մի խումբ անդամներ անհնազանդության ակցիա են իրականացրել՝ փակելով  Երեւանի Պռոշյան փողոցը։ Նրանք փորձել են կանգնեցնել երթեւեկությունը, սակայն որոշ վարորդների հաջողվել է շրջանցել ցուցարարներին։

Ի վերջո, ժամանել են ոստիկանները, որոնք բացել են փողոցը՝ դուրս բերելով ցուցարարներին։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Իրինա Մելքոնյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ու որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Լիաննա Իսրայելյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը։ Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք՝ բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր:

Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։ Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ։

Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով`

երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,

հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,

տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։




Լրահոս