ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի թիմի մեծ մասը տեղյակ չի եղել որոշման մասին. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, եւ պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց:

Այդ պարագայում ընտրությունները պետք է կայանային հունիսին: Եվ, ահա, թիմի մեծ մասի համար անակնկալ կերպով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու:

Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, եւ այդ մասին եւս հայտարարեց։ Ստացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, եւ վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները: Ինչպես շատ հարցերում, այս հարցում եւս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս