ԵԽԽՎ-ն ընդունել է հայերի կողմից 13-ամյա ադրբեջանուհու սպանությունը դատապարտող փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ն ընդունել է գրավոր փաստաթուղթ, որում քննադատվում է հայերի կողմից Ադրբեջանի 13-ամյա քաղաքացուհի Այգյուն Շահմալիևային սպանելը,- գրում է ադրբեջանական APA -ն։ Այդ փաստաթուղթը պատրաստել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գնիրա Փաշաևան, դրա վրա իրենց ստորագրությունն են դրել ԵԽԽՎ-ում ներկայացված տարբեր երկրների պատգամավորներ։ Փաստաթուղթը հրապարակվել է ԵԽԽՎ-ի նիստը նախագահողի կողմից եւ ասամբլեայում տարածվել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Դրանում նշված է, որ 2011 թվականի մարտի 8-ին Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներում գտնվող դիրքերից դիպուկահար զենքով սպանել են 9-ամյա ադրբեջանցի տղա Ֆարիզ Բադալովին, իսկ նույն թվականի հուլիսին Թովուզի շրջանում զոհվել է 13-ամյա Այգյուն Շահմալիևան, որն իր ձեռքն է վերցրել հայկական կողմից գետով ուղարկված մանկական խաղալիքը, որում պայթուցիկ սարք է եղել։Փաստաթղթում նաեւ նշված է, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա խաղաղությամբ եւ կրթություն ստանա։




Լրահոս