
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջել են նստավայրում, ծանոթացել նախագահի ինստիտուտի գործառույթներին, նախագահի աշխատակազմի գործունեության ուղղություններին, շենքի պատմությանը:
Արցախցի աշակերտների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ: