
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի:Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:
Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,-նշում է խոսնակը: