
Լևոն Տեր-Պետրոսյանն ասում ա՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել: Այսօր այս մասին Արագածոտնի մարզում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջին նախագահի առաջարկի մասին:
Վարչապետը նշեց, թե երբևէ չի փախնելու եւ, եթե ժողովուրդը որոշի, որ իրեն պետք է գնդակահարեն, նա խելոք կկանգնի:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը որպես լուծման տարբերակ առաջարկել էր, որ Փաշինյանն անվտանգության երաշխիքներով ապաստան ստանա արտերկրում եւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում