Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր Ազատության Հրապարակում մասնակցում էր Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքին: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:
-Պարո՛ն Ավետիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Դուք հենց այսպե՞ս եք պատկերացնում իրավիճակի կարգավորումը:
-Իրավիճակի ելքը ընտրությունները չեն: Ոնց իրենց բերել են իշխանության, նորից նրանք են լինելու: Ընտրությունները կեղծելու են, ինչպես միշտ են արել՝ Մուկուչյանի գլխավորությամբ: 2018 թվականին եղել է տեղափոխություն, ոչ թե հեղափոխություն: Փաշինյանին Սերժ Սարգսյանը, Պուտին ձյաձյան բերել են իշխանության, իսկ նրան ընտրել են պետական դավաճանները՝ Ազգային ժողովում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան