
ArmLur.am-ն այսօր Ազատության հրապարակում մի քանի հարց է ուղղել ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին: Նա մասնակցում էր հանրահավաքի:
-Պարո՛ն Սարուխանյան, ինչպես եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու որոշմանը:
-Մենք ունենք մեր տարբերակը: Այն, որ պետք է ընտրություն լինի, դա միանշանակ: Բայց այս ընտրության անվան տակ հերթական հակաօրինական միջոցառումն են կազմակերպում Հայաստանում, որպեսզի իրանց իշխանությունը ինչ-որ կերպ երկարաձգեն եւ չգնան դատվեն: Հայաստանում դեռ կա այն մասսան, որ մտածում է՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ բան փոխել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան