
Ազգային-ժողովրդական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում պետք է լինեն ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ ժամանակավոր կառավարության ձեւավորում, որը կզբաղվի Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ:
«Առանձնապես լուրջ չենք վերաբերվում այդ հայտարարությանը: Գրեթե բոլոր նախորդ հայտարարությունները հաճախ չեն իրականացել: Մեր օրակարգը այլ է, մենք պահանջում ենք անցումային կառավարություն, քանի որ ճահիճը էլ ավելի կխորանա: Այժմ ընտրություն անելու վիճակ չէ», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան