
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն: Գ.Ղ.-ն նախապես հայտնել է, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով:
ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: