
Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջից։
Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։
Լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։