Աբովյան քաղաքից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Սարգիս Մ.-ն, որը մարտի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս