
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտություն է կրել կիսաեզրափակիչում և չի կարողացել նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Գալստյանը եզրափակչի ուղեգիրը վիճարկել է վրացի Ռամազ Սոիձեի հետ և առաջին մրցափուլում պարտվել 1:10 հաշվով: Մարտի 21-ին հայ ըմբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 14-6 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: